ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարև Հայաստան, բարև Երևան. Յուվենտուսի լեգենդը գալիս է Հայաստան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդ և ներկայումս FIFA-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի թուրինյան գրանդի Հայաստանի ակադեմիաների պաշտոնական պրեզենտացիային։ Այս մասին հայտնում է «Juventus Armenia Academy»-ի Facebook-յան էջը։

«Բարև, Հայաստան, բարև Երևան։ Ես՝ Դավիդ Տրեզեգեն եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի վերջին կլինեմ ձեր կողքին՝ մասնակցելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիաների բացման միջոցառմանը։ Անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Շուտով կհանդիպենք։ Առաջ, Հայաստան»,-ասել է ֆրանսիացին իր տեսաուղերձում։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։