ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարբարոuություն է կանաչ ծառերը ջшրդելը. շենքն էլ քանդեք, ավիրեք. Նոր Նորքի բնակիչ

Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Մոլդովական փողոցի բակերից մեկում կտրել են կանաչ ծառերը: Բնակիչներից մեկը տեսանյութում ցույց է տալիս կտրված ծառերն ու ասում. «Ծաղկած ծառեր ավիրում են, բարբարոս են: Գոնե տանեն կառավարության այգու մեջ տնկեն մի տեղ: Էստեղ ամեն տեսակի ծառ կար, կտրել են բոլորը: Միայն այս բակում տեսեք՝ քանի ծառ են կտրել: Ամառը գալիս է, խեղդվում ենք:  Բարբարոսաբար տրակտորը բերել են ու ավերել են տարածքը:

Գծագրողը էս շենքը տեսե՞լ է, այս բնությունը, այս ծաղիկը, այս կանաչը, տեսե՞լ է, որ քանդում են: Հեսա կբերեն կանաչի տեղը մետրով արհեստական «խոտ» կփռեն, երկու հատ երեխաների սղարան կդնեն, կասեն՝ գործ ենք արել: Սա նույնն է, որ մարդը գնա հարևանի երեխայի խեղդի։ Մի՞թե այսպես կարելի է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։