ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ տրանսպորտն այս խայտառակ վիճակում է». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բարձրանում ես ավտոբուս՝ վալիդատորը չի աշխատում, կապ չկա, կանգառները պատշաճ նշված չեն, մեկնումի ու ժամանման ժամերը անհասկանալի են, փողոցի մեջտեղում հերթ ես կանգնում՝ վտանգելով կյանքդ։ Բայց փոխանակ իշխանությունը լուծի այդ հիմնախնդիրները, որոշել է որ պետք է պատժի ուղևորին։ Հարց՝ բա ձեզ ով է տուգանելու, որ քաղաքային տրանսպորտը այս խայտառակ վիճակում է: Ոչ թե ուղևորին պիտի տուգանել, այլ ձեզ՝ անհամապատասխան կառավարման, քաղաքացիներին արժանապատվությունից զրկելու, քաղաքային փողերը մսխելու ու քաղաքի կառավարումը ձախողեղու համար»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։