Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նման ոչ արդյունավետ կառավարումը որևէ կերպ չի բխում Երևանի շահերից։ Անընդունելի է նորմալ և բարվոք վիճակում գտնվող ասֆալտը քանդել ու փոխարինել նորով այն դեպքում, երբ քաղաքում կան գրունտային ճանապարհներ։ Առաջնահերթությունը պետք է տրվի գրունտային ճանապարհների ասֆալտապատմանը։
Ես բազմիցս անդրադարձել եմ Երևանի քաղաքապետարանի ոչ կոմպետենտ և անպատասխանատու աշխատանքի սխալ պլանավորմանը։ Նախ՝ առաջին հերթին պետք է վերանորոգվեն եզրաքարերը, և միայն դրանից հետո իրականացվի ասֆալտապատումը։
Բաղյան փողոցը իմ խոսքերի ամենավառ ապացույցն է, որ Երևանի քաղաքապետարանի «պրոֆեսիոնալները» սկզբում ամբողջ փողոցը ասֆալտապատում են, հետո տերմոպլաստե գծանշումներ անում, հետո նոր որոշում են, որ նոր ասֆալտապատված փողոցի քանդված եզրաքարերը պետք է վերանորոգվեն»: