ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 8 տարի առաջ դիմում եմ գրել, որ գնամ բանակում ծառայելու, ՊՆ–նից մերժում եմ ստացել. Նարեկ Կարապետյան

Մեր տնտեսական ծրագրի ներկայացնելուց հետո շատ են հարցերը մեր հայրենակիցների մոտ, որոնցից ամենակարևորը կապված է երկրորդ կետի հետ, ասում են՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից, այո ճիշտ է։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչները ազատվելու են հարկերից, ազատվելու են կրպակները, փոքր խանութները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը, ծառայություններ մատուցող բոլոր փոքր ընկերությունները։ Սա կարևոր քայլ է։

Մենք սա անում ենք, որ այս ընկերությունը սկսեն մեծանալ, որ այս խնայած միջոցների հաշվին նրանք նոր աշխատատեղ ստեղծեն, նոր մարդիկ ներգրավվեն, որ մենք հաղթենք գործազրկությանը Հայաստանում, քանի որ գործազրկությունը աղքատության հիմքն է։

Բայց մեզ հարցնում են՝ իսկ ինչպե՞ս է բյուջեն այդ դեպքում դիմանալու։ Հայաստանում գործող ընկերությունների 70%-ը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի ընդամենը 2.5%-ը։ Այսինքն, ամբողջ փոքր բիզնեսը վճարում է ընդամենը մեր բյուջեի 2.5%-ը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ոչ թե 2.5% ենք գտնելու և ավելացնելու, այլ մեծ բիզնեսի և տարբեր տնտեսական ծրագրերի հաշվին տասնյակ տոկոսներ է բյուջեում ավելանալու և չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիքը»,–ասաց նա։

Անդրադառնալով պնդմանը, որ ինքը բանակում չի ծառայել, Նարեկ Կարապետյանն ասաց, որ դեռ 8 տարի առաջ նամակ է գրել Հանրապետության գլխավոր զինկոմիսարին, որտեղ նշված է. «Ես՝ Նարեկ Կարենի Կարապետյանս, սահմանադրական պարտքս կատարելու համար խնդրում եմ ինձ զորակոչել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության»։

Կից ներկայացրել եմ զինվորական գրքույկի պատճենը, ծննդյան վկայականները։

Պատասխանը եղել է բացասական նախարարության կողմից, բայց որպեսզի լրացնեմ ռազմական գիտելիքների բացը, ես եղել եմ առաջին սանը մի մեծ կառույցի, որը Հայաստանում այսօր մինչև զինվորական ծառայությունը և զինվորական ծառայությունից հետո ռազմական գիտելիքներ տալու ամենամեծ կառույցն է Հայաստանում և հազարավոր երիտասարդներ են այնտեղ հաճախում։ Ես եղել եմ առաջինը, կարելի է ասել իմ վրա է փորձարկվել այդ համակարգը և ես ուրախ եմ և շնորհակալ եմ այն հրամանատարից, ում հետ աշխատել եմ այս ուղղությամբ։ Մի օր կներկայացնեմ դա, երբ մենք ներկայացնենք մեր անվտանգային ծրագիրը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։