ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այո՛, Կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է»․ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյան

«Ի՞նչն է սխալ ասում Նիկոլ Փաշինյանը, այո՛, Կառավարությունն ինքն է, ում ընտրել է ՀՀ քաղաքացին»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իրենց քաղաքական թիմն են իրական խաղաղություն բերել։
Հարցին՝ որտե՞ղ եք տեսնում այդ խաղաղությունը, Պալյանը պատասխանեց․ «Չեք տեսնո՞ւմ այդ խաղաղությունը, սահմանին այսօր չկան կրակոցներ, չկան միջադեպեր»։ Պալյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին երկու ձեռքով կողմ է խաղաղությանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։