Այս պահին դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԲԴԽ-ում է։ Քննվելու է Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը։
ArmLur.am-ը դատավոր Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե չի զղջում իր արածների համար։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։ Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։
ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։