ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ կնոջ ամուսինը hայhոյանքներ է ուղարկել ինձ, հիմա ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Կադաստրի պետ

Քննչական մարմինը կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովասյանը՝ անդրադառնալով կոմիտեի նախկին աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծելու միջադեպին։

Թովմասյանը նշեց, որ այդ կնոջն աշխատանքից հեռացրել են, քանի որ ծառայողական քննություն է եղել, և պատրաստ են այդ փաստերը ևս ներկայացնել։

Ըստ նրա՝ այդ նույն կնոջ հայտարությունների մեջ ինքը լսել է բազմաթիվ հակասական բաներ։ «Քննչական մարմինը կպարզի, ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին հարցաքննության, երբ կհարցաքննվեմ, հակասական հայտարարություններ կներկայացնեմ»,-ասաց նա՝ նշելով՝ տվյալ կինն է փաստել, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել իրեն։

«Այդ հայհոյանքները լսել եմ միայն ես, բայց իրենք են արձանագրել, ես չեմ ասել։ Իրենք են փաստել՝ այդ կինը, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ և շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ այդ փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին»,-ասաց նա։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ չի պատրաստվում պաշտոնը լքել։ «Ինչի՞ համար պաշտոնս թողնեմ կամ արձակուրդ գնամ, ես 4 զավակ ունեմ։ Ամբողջ օրը լծված եմ իմ պարտականությունների կատարմանը», –ասաց պաշտոնյան։

Նա նաև հերքեց, որ սեփական չափագրման ընկերություն ունի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։