ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավետիք Չալաբյանին թույլ չեն տալիս Սարիկ Մինասյանի ապօրինի շտաբ մտնել

«Ողջ Գյումրիում ամենամեծ կուտակումներն են այստեղ, ամբողջ Գյումրիում անգամ պաշտոնական շտաբի մոտ այսքան ոստիկան չկա, «ոստիկանախեղդ տարածք է»,- լրագրողների հետ զրույցում արձանագրեց «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանը: Նա հաստատեց` մի քանի անգամ ոստիկանները հեռացրել են կուտակումները, բայց մարդիկ նորից հավաքվել են: Նրա փորձերը` ներս մտնել և հասկանալ` ինչ տարածք է ու ինչ կուտակումներ են, մնացին անարդյունք: Տարածքը «հսկող» կինը` Կարինե Սարիբեկյանը պնդեց, որ «թուղթ ցույց տան, նոր մտնեն»:
Այնինչ լրագրողներն արձանագրել են, որ այդտեղ մարդիկ են մտնում, որոնցից մեկն էլ խոստովանել է, որ ներսում ՔՊ-ի շտաբ է` Սարիկ Մինասյանի նկարներով:
Մանրամասները` տեսանյութում: