ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արթուր Չախոյանը ուղեղի ցնցումից ավելի ծանր վնասվածքներ է ստացել»․ Մեսրոպ Մանուկյան

«Նոր Արթուր Չախոյանի մոտից դուրս եկա, երեկ զգացողությունն ավելի լավ էր, վերքերն ավելի թարմ էին։ Այսօր նկատեցի թուլություն, գլխապտույտն ավելի շատ էր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Բժիշկների պնդմամբ նա պետք է դեռ մի քանի օր մնա խիստ հսկողության տակ, որովհետև գլխի հեմատոման լուրջ է, նաև արյան զեղման նշաններ կան։ Իսկ այդ վնասվածքները ուղեղի ցնցումից մի քանի անգամ ավելի ծանր են։ Բժիշկների պնդմամբ պետք է նորից կատե անեն գլուխը»,- հայտնեց Մանուկյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։