«Արդյո՞ք այսօրվա Հայաստանը Սպարապետի երազած Հայաստանն է՝ առանց Արցախի, առանց հպարտության»,- այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին հրաց ուղղեց լրագրողը։
«Բնական է ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց մեղավորներին դուք հարցրեք, մենք՝ Սպարապետի գլխավությամբ մեր գործը փայլուն կատարել ենք։ Հետագայում քաղաքական դաշտում պետք է այդ ամենը կարգավորվեր, պետք է հզորանայինք, նախորդ նախագահները գիտակցում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվի, պետք է գոնե զինվեինք, որ կարողանայինք պաշտպանվել։ Դուք հարցրեք նրանց, թե այս հողը ոնց տվին՝ նախորդ իշխանությունները հենց»,- պատասխանց ԵԿՄ նախագահը։





