ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի վերաբերյալ որոշումն արդեն կայացված էր գերտերությունների կողմից, պարզապես Արցախում այդ մասին չգիտեին. Արցախի խորհրդարանի պատգամավոր

Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ով Եվլախում բանակցում էր ադրբեջանցիների հետ, պնդում է՝ Արցախի վերաբերյալ որոշումն արդեն կայացված էր գերտերությունների կողմից, պարզապես Արցախում այդ մասին չգիտեին։

«2023 թվականի այս օրն առավոտը բնականոն սկսվեց Արցախում, հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, զրուցում էինք մարդկանց հետ, բացատրում, որ պետք է գնալ կոմպրոմիսի, բացել ճանապարհը, այդ հումանիտար միջանցքը։ Մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք մեր հանրությանը բացատրել, թե հրաժարվելու հետևանքով ինչ կարող է լինել։ Գրեթե բոլորը համաձայն էին ու տրամադրված, որ հումանիտար միջանցքը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին բոլորս ականատես եղանք»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով` 2 տարի անց արդեն ակնհայտ է, որ խնդիրը հումանիտար չէր, այլ՝ քաղաքական։

«Իսկ հումանիտար հարցերն ընդամենը շիրմա էին, որի տակ պահվում էր իրական գործընթացը։ Կարծում եմ՝ որոշումները կայացված էին գերտերություների կողմից, ուղղակի մենք տեղեկացված չէինք, քանի որ անմիջապես հնարավորություն չունեինք մասնակցելու մեծ գործընթացներին»,- ընդգծեց Մելքումյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։