ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Սարգսյան, ո՞ւր է 226 մլն դրամը. Արթուր Չախոյանի հերթական բացահայտումը

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հերթական բացահայտումն է արել, այս անգամ Երեւանի թիվ 137 մանկապարտեզի շինարարության վերաբերյալ։

«Երեւանի թիվ 137 մանկապարտեզի շինարարը «Էկո բիլդինգն» է, որի տնօրենը «Հանրապետություն» կուսակության անդամ է Կառլեն Մինասյանը։ Հմա էլ են ասելու, որ մանկապարտեզի համար գումար չի վճարվել։ Չէ՞ որ 226 միլիոն դրամ արդեն վճարվել է։ Հիմա էլ հո չեն ասելու, թե Չախոյանն է մեզ սադրել, որ շենքը ֆոտոշոփով տեղափոխել ենք, և այդ ամենը Պուտինն է կազմակերպել, քանի որ «թաղապետը» Բուչա է գնացել։

Մի խոսքով՝ Արամ Սարգսյանը իր թիմով, երկիրը թալանելով, «պայքարում է» երկրի ինքնիշխանության համար։ Իսկ թալանը քողարկելու համար թույն թեզ են հորինել, թե՝ բացի իրենցից, ամեն ինչում մեղավոր է Պուտինը։

Էդ ոնց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերը իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ հարցին՝ թե մանկապարտեզը ինչու երկու տարի չի գործում, որպես կռուտիտ կարան ասեն` Պուտինն է մեղավոր։ Ֆոտոշոփով շենք տեղափոխեն, 16-հարկանի շինության շինթույլտվություն ստանան, ու էլի կարան ասեն՝ Պուտինն է մեղավոր։

Լավ ա էլի՝ իրենք երկիրը թալանում են, բայց թալանի մեղավորը ես եմ ու Պուտինը»,– հրապարակած տեսանյութին կից գրել է Արթուր Չախոյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։