ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար hшրձшկում փորձած հայի մասնակցությամբ կադրեր

Ադրբեջանական Apa լրատվականը տարածել է տեսանյութ, որում, ըստ հակառակորդ կողմի, Կարեն Ավանեսյանն է, ով, իբր, փորձել է բռնազավթված Ստեփանակերտում Ալիևի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալ զինված։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, վիրավորվել է նաև ադրբեջանցի ոստիկան:
Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է` պատմությունը շատ մութ է. «Անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ-որ նպատակով։
Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։
Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,- գրել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։