ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով․ Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։
Որևէ գիտակից մարդու եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։
900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին իսկ տարում քանդվի, հետո նորից գումար դուրս գրեն՝ նոր բարեկարգված այգին կրկին նոր բարեկարգելու համար։
Հասկանո՞ւմ եք՝ և այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։