ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32-ամյա կինը բուժվել է քшղցկեղից և երեխա ունեցել

32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։
«Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։

Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։

Եվ հենց այդ բարդ ճանապարհին հավատը, պայքարն ու «Շենգավիթ» ԲԿ պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը դարձել են Աննայի ամենամեծ հենարանը։

Քիմիաթերապևտ-ուռուցքաբան, Քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքս Հովհաննիսյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի նվիրումի ու բարձրակարգ բուժման շնորհիվ, այսօր Աննան իր գրկում է պահում այդքան սպասված որդուն։

Հրաշքներ լինում են։ Եվ այդ հրաշքին երբեմն նպաստում են սերը, հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը», – հաղորդում են բուժկենտրոնից։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։