Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել ՀՀ ԱԺ շենքի դիմաց, որտեղ այս պահին հանդիպում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ ԱԺ շենքի դիմաց պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Մատվիենկոյի այցի կապակցությամբ, ինչպես դա արել էին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի ժամանակ։