ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հարվածել է Իրանի պետական ​​հեռուստատեսությանը լուրերի թողարկման ժամանակ

Իսրայելը հարվածել է Իրանի պետական ​​հեռուստատեսության գլխավոր գրասենյակին լրատվական թողարկման ժամանակ։ Պայթյունը տեղի է ունեցել IRIB TV3-ի ուղիղ եթերում։

«…(Պայթյունների) ձայները, որոնք դուք լսում եք, փոշոտ (փողոցները)…», — հասցրել է ասել հաղորդավարուհին պայթյունից առաջ՝ Հայֆայի և Թել Ավիվի վրա իրանական հրթիռների անկման մասին ռեպորտաժի ժամանակ։

«Ալլահ Աքբար»,- գոռացել է մի տղամարդ ստուդիայում։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև «սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի լիակատար ոչնչացումը»։
Հավելենք, որ հրթիռակոծությունից րոպեներ անց հաղորդավարուհին վերադարձել ու շարունակել է վարել ուղիղ եթերը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։