ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ` 3 կյանք խլած վթարից

Երեկ գիշերը Ջրաբեր-Աբովյան ճանապարհին ողբերգական վթարի 3 զոհերը ընկերներ էին: Աբովյանցի 17-ամյա տղաները գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը:

Նշենք՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր հատվածներում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։