«2001-ին, «պրիվետ, Ռոբ» արտահայտության համար, Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում, անզգույշ քաշքշուկի արդյունքում սպանվեց: 24 տարի անց արտաշիրիմում է իրականացվելու ու տեղեկություններ կան, որ Փաշինյանի իշխանությունը ցանկություն ունի ձեզ կալանավորել»,- դիմելով ՀՀ երկրորդ նախագահին՝ ասաց լրագրողը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այդ դեպքին՝ ասելով հետևյալը. «Ես որտե՞ղ եմ եղել, երբ դեպքը կատարվել է: Ես մեր տունն եմ եղել: Դեպքը կատարվել է սրճարանը լքելուց 40 րոպե հետո: Դեպքի մասին իմացել եմ առավոտյան: «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել»: