«Դավիթը լավ չէր, շնչահեղձություն ուներ, ես նաև ֆիքսել եմ, որ եղունգները սկսել էին սևանալ, հիմա տանում են «Նաիրի» ԲԿ, որովհետև վիրահատությունները, վերջին հետազոտություններն ու ստացիոնար բուժումն այնտեղ է ստացել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել էին Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր։





