ՏԵՍԱՆՅՈւԹ. «Տպավորություն էր՝ ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է». Տիգրան Ավինյան

«Իրականում շատ վախենալու պատկեր էր: Տպավորություն էր՝ ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է»,- դիմելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ծխարձածող ավտոբուսի թեմային:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը, անդրադառնալով համացանցում տարածված ծխարձակող ավտոբուսի տեսանյութին, ասաց. «Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք՝ դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ: Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն: Նշեմ, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։