«Դրանք վիրուս են, մեր գյուղից պետք է մաքրվեն, որ նորմալ ապրենք»,- ասում է Մերձավանի բնակիչը՝ նկատի ունենալով նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանին և նրա ընտանիքի անդամներին։ Գյուղացիները պահանջում են, որպեսզի նրանք ընդմիշտ հեռանան գյուղից։
«Ոստիկանները շատ են ուշացել, էսօր եկել են ինչ անեն, պետք է նենց անեին, որ դեպքը տեղի չունենար»,- ասում է մեկ այլ գյուղացի՝ նշելով, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, պետք է պատվիրատուներին գտնե։ Հավաքված գյուղացիները միաբերան պահանջում են, որ Ախտոյանների ընտանիքը «վիրուս» է գյուղի համար, նրանց ներկայությամբ անհնար է խուսափել հետագա տհաճ զարգացումներից։ «Ովքեր կապ ունեն Վալոդյայի սպանության հետ, պետք է հեռանան գյուղից։ Էս ոստիկանները հավերժ չեն լինելու այստեղ, ովքեր մեղավոր են, թող գնան»,- ասում է Մերձաբանի բնակիչներից մեկը։
Նշենք, որ ոստիկանությունը մշտապես ուժեղացված ծառայություն է իրականացնում գյուղում։