Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է։ Քիչ առաջ Միքայել սրբազանը եկավ դատարան։ Նրան դիմավորեցին ծափողջյուններով։
Դատական նիստին ներկա են նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ։ Նրանց թվում է նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Այժմ քննարկվում է Սրբազանի խափանման միջոցի հարցը։