Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈւԹ. «Մենք առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ ասելով հետևյալը․ «Խաղաղության պայմանագրի 2-րդ և 3-րդ խմբագրումներն ունեցել են 18 հոդված, Ադրբեջանը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին, որից հետո մնացել է 17-ը։ Հիմա մենք ասում ենք՝ ինչը համաձայնեցված է, դա ստորագրենք և շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը։ Պայմանագրում համաձայնեցված հոդված կա, որն ասում է՝ կա մեխանիզմ, որ այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսլտուցիաների մեջ են լինելու։ Հիմա ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որ պետք է արտահայտվեն։ Մեր հարցը հետևյալն է՝ եթե մենք այդ կարևոր հարցերն արտահայտենք, էլ չե՞ն լինելու կարևոր հարցեր, սպառելո՞ւ ենք կարևոր հարցերի ցանկը, թե՞՝ ոչ։ Չկա աշխարհում որևէ պայմանագիր, որը բոլոր կարևոր հարցերին պատասխան կտա: Մենք առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր»,- ասաց Փաշինյանը։