«Ինձ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ. իրականության հետ որևէ աղերս չունի մեղադրանքը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Լրագրողի հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է Աբրահամյանն իր նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներում, ՀՀ նախկին վարչապետը պատասխանեց.
«Դուք կորոշեք։ 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը, և մինչև հիմա որևէ լուրջ…»։
Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։