«Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ո՞ւմից ենք թաքցնում, որ մենք ունենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքները կատարելուց հրաժարված մարդիկ: Էն, որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում, ի տարբերություն 4-օրյա պատերազմի, զենքի ոչ մի պակաս չի ունեցել, էդ փաստի հետ պե՞տք է առերեսվենք, թե՞ չէ»,- նշել է Փաշինյանը: Նա հայտնել է, որ 2023 թվականի իրադարձությունների ժամանկ տեղեկություններ են ունեցել, թե սեպտեմբերի դրությամբ «Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել և ինչ հատվածն է մտել պրոցեսի մեջ. չնչին, աննկատ մասը»:





