Այսօր Մայր Աթոռի բակում՝ Խաղողօրհնեքի արարողության ժամանակ, միջադեպ տեղի ունեցավ։ Հավաքվածների շարքերից մի կին, թափահարելով ինչ-որ փաստաթղթեր, բղավեց, թե իր երեխային գողացել են։ «Երեխուս գողացել են հոլանդացիների հետ, ի՞նչ պատարագ»,– ասաց կինը։ Ներկաները նրան հեռացրեցին պատարագի վայրից։