ՏԵՍԱՆՅՈւԹ. «Աղջկա մոմենտ ա». ծաղկաբերցիները` երիտասարդի սպանության մասին

Ինչպես հայտնել ենք, օրեր առաջ` մայիսի 16-ին, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի 29-ամյա բնակիչ Արսեն Կիրակոսյանը տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով և կարճ ժամանակ անց մահացել:
«Նյուզ»-ի հետ զրույցում նրա հուղարկավորությանն շտապող համագյուղացի կանայք պատմում են, որ վեճը ծագել է աղջկա պատճառով: Տղայի հավանած աղջիկը մեկ ամիս առաջ նշանվել է կողքի գյուղից մի այլ տղայի հետ: Վերջերս աղջիկն իր նշանածին բողոքել է, թե համագյուղացին իրեն անհանգստացնում է, նրանք էլ կանչել են հաշվեհարդարի, հետևից քարով խփել գլխին, ցած գցել ու դաժանաբար հաշվեհարդար տեսել: «Թուրքն անգամ նման բան չէր անի»,- տարակուսում են կանայք:
Երիտասարդը մոր հետ էր ապրում, հայրն արտագնա աշխատանքի էր, դեպքից հետո եկել է գյուղ:
Առավել մանրամասն` տեսանյութում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։