«Վարդան Ղուկասյանը խորհրդարանական ընդդիմության հավաքական կերպարն է։ Վերջին շրջանում հաճախ անդրադառնում ենք Վարդանիկի հայտարարություներին, բայց պիտի արձանագրենք, որ նա այս մարդկանց հավաքական կերպարն է։ Իսկ այս մարդիկ ի՞նչ են ուզում․ ուզում են, որ Հայաստանը չլինի ինքնիշխան, չունենա պետականություն»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Անդրադառնալով երեկ հրավիրված ասուլիսում Վարդան Ղուկասյանի հնչեցրած հայտարարություններին՝ Պալյանն ընդգծեց․ «Երեկ նա նշեց, որ 2026 թվականին «եթե սրանք վերընտրվեն, ապա ես և ինձ նման տղերքն այս երկրում անելիք չունենք»։ Ես այս պահին կհորդորեմ, որ այսօրվանից ճամպրուկները դասավորի, որովհետև այդ օրը գալու է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերընտրվելու է շատ բարձր վստահության քվեներով»։