ՏԵՍԱՆՅՈւԹ․Միջազգային Taekwon-Do մրցաշարին ապարանից մարզիկները կարողացան արժանապատվորեն ներկայացնել իրենց ակումբն ու համայնքը՝ գրանցելով փայլուն ելույթներ և հաղթանակներ

Ապրիլի 10–12-ը Մոսկվայում կայացած միջազգային Taekwon-Do մրցաշարը վերածվեց իսկական հաղթանակի հարթակի։ Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 230 մարզիկներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրների թիմերից՝ ստեղծելով բարձր մրցակցային մթնոլորտ։

«Չոն Ջի» ակումբը մրցավայր դուրս եկավ 13 մարզիկով և 2 մարզիչով, որոնց կազմում պատվով ներկայացված էին նաև Ապարանից մարզիկները։ Հայաստանը ներկայացնող թիմը հանդես եկավ 5 հիմնական և 2 օժանդակ մրցաձևերում՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն։

Մրցումները անցկացվեցին International Taekwon-Do Federation (ITF)-ի հովանու ներքո, և մեր մարզիկները կարողացան արժանապատվորեն ներկայացնել իրենց ակումբն ու համայնքը՝ գրանցելով փայլուն ելույթներ և հաղթանակներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։