ՏԵՍԱՆՅՈւԹ․ Զոհվածի մորից իր տղաների շիրմաքարը կառուցելու գումարը շորթել են

2023թ-ին Արցախում զոհված զինծառայողներ՝ Սամվելի ու Արսենի մայր տիկին Ալլայից 2024 թվականին վերցրել են մահացած տղայի մեքենայի վաճառված գումարը՝ իր տղաների շիրմաքարը կառուցելու համար, բայց չեն կառուցել: Փոխարենը գողացել են նրանից այդ գումարը: 3-րդ տարին է՝ տիկին Ալլան դիմել է դատարան, բայց այդ գողության հարցը չեն կարողանում լուծել:

«Մեղադրյալը միշտ ներկայանում է առանց պաշտպանի, ու խնդիրը կայանում է նրանում, որ ինքը առանց պաշտպանի չի կարող դատին մասնակցել: Ամեն անգամ նրան հանրային պաշտպան են ներկայացնում, բայց դատից 1 օր առաջ չգիտես ինչու հրաժարվում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է տիկին Ալլան: Նա պահանջում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու, թե ինչու այդ գողության հարցը չեն կարողանում լուծել:

«Դարձրել են մի երկիր, որտեղ գրառման համար մի ամբողջ ԱԱԾ գունդ կարող է մտնել մարդու տուն ու տանել խայտառակ ձևով, բայց շորթում կատարած երկու տղաներին կորցրած մորից արդարադատությունը չի կարողանում, չեն կարողանում բերման ենթարկել դատարան»,- նշել է տիկին Ալլայի փաստաբանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։