Արդյոք սաստկացել է ներընդդիմադիր պայքարը հատկապես ՀՀԿ-ի և ՀՀ երկրորդ նախագահի թիմերի միջև, Սերժ Սարգսյանն արձագանքել է․ «Ես չեմ կարծում, որ մեր ընդդիմադիր պայքարը սաստկացել է։ Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են։ Մենք որևէ խնդիր չունենք։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն»։
Իսկ թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն հապաղում՝ ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Մեր բոլոր ուսումնասիրություններով, այն ուսումնասիրություններով, որոնք տարբեր ընտրությունների ժամանակ գրեթե 100 % ճշգրտությամբ կանխատեսվել են՝ 2021 թ․-ին Գյումրիինը, Էջմիածինը և այլ։ Մենք այսօր անցողիկ ենք, բայց կան նաև այլ հանգամանքներ, որոնց մասին հրապարակավ չեմ կարող ասել։ Այդ հանգամանքների ճշգրտումից հետո մենք արդեն կորոշենք»։
Սարգսյանի խոսքով՝ մինչև մարտի վերջ հստակ կլինի՝ ՀՀԿ-ի մասնակցության որոշման մասին։ Նախագահը նաև նշել է, որր իր՝ քննարկման առաջարկից հետո որոշ ուժեր եկել են իր հետ հանդիպման, բայց չի բացահայտել, թե որոնք են այդ ուժերը:
Լրագրողներն Սարգսյանից հետաքրքրվել են, թե ընտրություններից հաշված ամիսներ առաջ իշխանության կողմից կենսաթոշակները բարձրացնելն ու ջրամատակարարման նոր գրաֆիկի փոփոխությունները «կասեցնելը» համարու՞մ է ընտրակաշառք։ «Ընտրությունները արդեն իսկ կեղծվել են»,- ի պատասխան՝ նշել է Սերժ Սարգսյանը։
Նա հավելել է, որ իշխանության վերը նշված քայլերը ընտրակաշառք որակելը քաղաքական հայտարարություն կդիտարկվի, բայց որ ընտրությունները շատ վաղուցվանից են կեղծվում, ակնհայտ փաստ է։
«Դա փաստ է, և ոչ ոք չի կարող ժխտել։ Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, դրանք խախտումներ են։ Այսինքն՝ եթե մի քաղաքական ուժից շատ ներկայանալի մի մարդու ձերբակալում են, դա խախտում չէ՞։ Բա կեղծելն էլ ինչպե՞ս է լինում, հենց այդպես էլ լինում է»,- ասել է նա։





