ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ». Հայկ Մամիջանյան

«Դուք ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ»,- արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ին, հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցին: «Ու եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չի, լո՞ւրջ եք ասում»,- հավելեց նա:

Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, ըստ ՔՊ-ի կողմից առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր…»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։