Արարատի մարզում 1 տարեկան 2 ամսական երեխային ծեծելու դեպքի վարույթով կասկածյալ խորթ մայրը շուրջ 2 ամիս բռնության է ենթարկել փոքրիկին։ Այս մասին «Նյուզ»-ին հայտնել են դատախազությունից։
Երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով․ հայտնել են դատախազությունից։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայրը երեխային թողել էր երեխայի հոր մոտ՝ մինչև վարձով բնակարան կգտներ։ Իսկ նրա մյուս երեխան՝ 3-ամյա աղջիկը, ով տատիկի մոտ էր ապրում, դեպքից հետո տեղափոխվել է խնամքի հաստատություն:





