ՏԵՍԱՆՅՈւԹ․ Խnշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային. Ռոման Երիցյան

«Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում մանրամասնել է տվյալ դեպքի մասին. «Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել արցախցի 14 տարեկան անչափահասի մասնակցությամբ: Ցանկանում եմ քննադատել տեղի ունեցածը, մանավանդ՝ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը: 14 տարեկան երեխային, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով, նրան ձերբակալում, տեղափոխում են ոստիկանության Մասիվի բաժանմունք: Տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, նաև՝ սեռական բյույթի, հասցնելով: Ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2 ժամ հետո: Հետագայում երեխային բաց են թողնում, բայց նա գտնվում է հոգեկան հուզված և լարված վիճակում: Այս պահի դրությամբ ունի հոգեբանի խիստ անհրաժեշտություն: Սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է»:

Երիցյանը նշել է, որ այդ փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել խոշտանգումների վարչություն:

«Այս երևույթը եզակի չէ, նման երևույթի օրեր առաջ առնչվել է նաև իմ գործընկերը»,- հավելել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։