«Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղության, բայց նաև չպետք է հարևան երկրներին թույլ տանք վտանգ ներկայացնել Հայաստանի համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց՝ խաղաղություն կարող է հաստատել միայն ուժեղ ղեկավարը։
«Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, դրա համար մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա խաղաղության երաշխավոր»,- ասաց Կարապետյանը։




