Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանքի որոշում կայացրեց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի նկատմամբ։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Սոս Հակոբյանը։
Նշենք, որ Խաչիկ Գալստյանին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են երեկ՝ դեկտեմբերի 29–ին։
Նույն օրը ավելի ուշ ձերբակալվել է նաև աղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։




