ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը»․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Իրանի դեսպանատուն

Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու բարեկամ Իրանի ժողովրդին։

Այցի ընթացքում Ծառուկյանը զրույց է ունեցել դեսպանի հետ՝ հայտնել զորակցության իր խոսքը։ Ծառուկյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդները բարեկամ և հարևան են, և մշտապես կանգնած են միմյանց կողքին։ Նրա խոսքով՝ այս ծանր պահին ևս կարևոր է պահպանել համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը, Ծառուկյանը վստահություն է հայտել, որ Իրանը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն։

Դեսպանատանը բացված սգո մատյանում Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել՝ իր խորին ցավակցությունը հայտնելով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և ռազմաքաղաքական ղեկավարության մահվան կապակցությամբ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։