ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վերջում՝ ծափահարություններ․ Ինչպես բժիշկները փրկեցին շտապօգնության մեքենայով բերված նորածնի կյանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկեց մեկ շաբաթական նորածնի կյանքը։
Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։
Մեր թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։
Շնորհակալություն մեր թիմին՝ իրական հերոսներին, ովքեր ամեն օր կանգնած են կյանքի ու մահվան սահմանագծին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։