ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վերջապես մահվան շունչը մեր երկրից դուրս պետք է հանենք և կարողանանք համընդհանուր միասնականություն ձևավորել. Խաչիկ Մանուկյան

Ուզում եմ հավատալ, որ համահայկական զարթոնքը լինելու է Վաղարշապատում, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։

«Պետք է կարողանանք ամեն ինչն այնպես հսկել, որ իշխանությունների խարդախությունները չգործեն կամ զգալի ազդեցություն չունենան»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա ասաց, թե քարոզարշավը խաղաղ է ընթացել.

«Եթե ՔՊ-ի պարագլուխները չխանգարեին, ավելի հանգիստ կանցներ։ ՔՊ-ականները հասկանում են, որ որ պահին իշխանությունը կորցնեն, հայտնվելու են արդարադատության առաջ, իսկ այդ արդարադատությունը լինելու է օրենքի ամբողջ խստությամբ։ Մեր ազգն արթնանում է և մերժում ՔՊ-ին, նրանց, ովքեր դագաղներով են եկել։ Վերջապես այդ մահվան շունչը մեր երկրից դուրս պետք է հանենք և կարողանանք համընդհանուր միասնականություն ձևավորել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։