Բաղրամյան պողոտան, որը փակ էր ոստիկանական պատի ու ցուցարարների ակցիայի հետևանքով, այս րոպեներին կրկին բացվել է: Ցուցարարները ելույթներ ունեցան` պահանջելով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող հայ պատանդներին:
Րոպեներ առաջ Վենսի ավտոշարասյունը մոտեցավ նախագահական նստավայրին: Ցուցարարները նրան դիմավորեցին անգլերեն վանկարկումներով` «Free for Armenian hostages» («Ազատություն հայ պատանդներին»):




