ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը. Մարիաննա Ղահրամանյան

Իշխանությունը հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումները, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին, ԱԺ-ի դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

«Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը։ ԱԺ-ում հապճեպ նախաձեռնության օրինագծի քննարկումը դրա վկայությունն է»,-ասաց Մարիաննա Ղահրամանյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քպ-ականների կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է արգելել կուսակցություններին և դաշինքներին իրենց անվանումներում օգտագործել անձնանուններ, ինչը, ընդդիմադիրների գնահատմամբ, միտված է սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ուղղված է կոնկրետ գործիչների դեմ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։