ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ, դիմեց քաղաքացիներին

Ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Օրենքի տառը պահպանում ենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրիի քաղաքապետարանում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նրան դուրս են բերում քաղաքապետարանի շենքից։ Քաղաքապետարանի շենքում բազմաթիվ աշխատողներ են հավաքված, որոնք չէին ցանկանում թույլ տալ, որ նրան ձերբակալեն։

Նշենք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։