ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են ներկայացնելու»․ Զարուհի Փոստանջյան

«Պատրաստվում են Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք ներկայացնել»,- ֆեյսբուքյան եթերում հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ «Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել-կարկատել, բայց ՔԿ-ի քննիչներին զգուշացնում եմ, որ եթե իմ վստահորդի հետ ցանկացած գործունեություն կատարեք առանց պարոն Ղուկասյանի պաշտպանների ներկայության, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։
Դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է, հորդորում եմ սպասել մեր վերադարձին»,- ասաց Փոստանջյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։