ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վարչապետին պատասխանատվությա՞ն են ենթարկելու. «Շատ լավ արեց, որ էդպես ասաց»․ Արդարադատության նախարար Գալյան

«Դիլիջանում վարչապետն ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս ցուցում տվեց՝ «այս մարդու աղջկան չնշանակել մանկապարտեզի տնօրեն»․ դա համայնքի լիազորությունների սահմանում է։ Լիազորությունը չարաշահելու համար վարչապետն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«Իսկ հիշո՞ւմ եք վարչապետը քանի անգամ ասաց, որ ես վարչապետ եմ և այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Իսկ երբ քաղաքացին գալիս և ասում է, որ սա արեք և լավ կլինի ձեր վիճակը այս համայնքում՝ այլ բան չէր մնում վարչապետին անել, քան ասել այն, ինչ ասել է»,- պատասխանեց նախարարը։

«Ինչ վերաբերում է լիազորությունների չարաշահմանը․ համայնքն արդեն իր լիազորություններն իրականացրել էր, նշանակել էր թեկնածու։ Լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայությունը, այսինքն՝ հետևանքն ինչպիսին է եղել և դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում, կխնդրեմ հաղորդում ներկայացնել»,- հավելեց Գալյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։