ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Վարչապետ չեմ լինի, չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար». Գագիկ Ծառուկյան

«3-4 թեկնածու ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն։

Գագիկ Ծառուկյանը նշեց նաև՝ ընտրություններում իր ուժի հաղթանակի դեպքում ինքը վարչապետ չի լինելու։

«Ես չեմ ուզում, որ ժողովուրդն ասի՝ Ծառուկյանն եկավ պայքարի՝ պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցրել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև հավաստիացրեց՝ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, այդ ուժին ձայն չեն տա, եթե իրենց ձայնից կախված լինի՝ նրանք իշխանության կլինեն, թե ոչ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։