Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի նախընտրական պաստառները փակցնելուց կարճ ժամանակ անց հեռացվել են Ամբերդ գյուղի կանգառասրահներից և այլ վայրերից: Այնինչ «ՔՊ»-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները մնացել են անվնաս։ Այս մասին հայտնել է Տաթև Վիրաբյանը՝ «Տաթև Արցախը»։
«Շատ համայնքներում է սա տեղի ունենում։ Երեխաների պատմելով՝ ոմն երիտասարդ կամ պատանի Հայկո է պոկում այս ամենը, և թե ինչու է անում՝ բոլորիս հայտնի է, բայց երեխաներին չենք խառնվում այդ գործերին»,– գրել է Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ սա «ՔՊ»-ի կեղտոտ գործելաոճն է, որով փորձում են «աչոկներ» հավաքել։




