Եկեք ոչ բանակը մոնիպուլացիա անենք, ոչ էլ Եռաբլուրը. հանգիստ թողեք բանակը։ Այս մաին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ՔՊ–ական Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսպիսի բանակի համար էինք պայքարում։
«Մենք հիմքերում ենք եղել բանակի ձևավորման ժամանակ, մենք տարել ենք հաղթանակ համախմբված սպորապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հետագայում քաղաքական դաշտում ինչ եղավ նախորդ իշխանությունների օրոք հենց հիմնականում ինչ եղավ, դա արդեն իրենց խնդիրն է, հարցրեք իրենցից։Ինչ վերաբերվում է մեզ, մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։
Այսօր մեր գերխնդիրն է, գնանք խաղաղության, ընթացքում կերևա։ Մի բերեք այստեղ ես ինչ-որ բաներ ասեմ։ Ադրբեջանական կայքերը սաղ ինձանից են խոսում, նյութեր են գցում, այստեղ ինչ անում են, նրանք վերցնում են, վերլուծում են, դնում են։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերևա։ Բայց այսօր մեր գերխնդիրը մեր բանակի կայացումը, մեր ժողովրդի համախմբումն է»,–ասաց նա։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, զենքի մասին հարցին՝ նշել է. «Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, ո՞ւմ գլխին պտի թափեր, մեր գլխին, չէ՞, բա մեր իշխանություններն ի՞նչ էին անում»,- ասաց Միքայելյանը:




