«Ի վերջո, կենսաթոշակների ուղիղ իմաստով բարձրացում ապագայում նախատեսվո՞ւմ է, թե՞ բացառվում է»,- ասուլիսի ժամանակ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ հարցի իմաստը չի հասկանում. «Եթե քաղաքացիների նպատակը շատ գումար ստանալն է, ի՞նչ տարբերություն՝ ինչպես է դա բարձրացվում, երբ ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե՛ շահառուին, թե՛ պետությանը: Տասնյակ միլիարդների հետվճար ենք տալիս, որը, ըստ էության, բարձրացում է»,- հավելեց Թորոսյանը:




